Կայացավ հերթական մասնագիտական որակավորումը
15.11.2022
                
                 
                                    Նոյեմբերի 10-ին, 11-ին և 14-ին տեղի ունեցան գնահատման գործունեության համար որակավորման հերթական քննությունները։
2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր՝ «Գնահատման գործունեության մասին» օրենքի դրույթներին համապատասխան անցկացվող քննությունները հնարավորություն են տալիս մասնագիտական որակավորում ստանալուց հետո իրականացնել ոչ միայն անշարժ, այլև շարժական գույքերի գնահատում։
Երեք օրվա ընթացքում գնահատման որակավորման քննություններին մասնակցեցին 33 դիմումատու, որակավորում կստանան 21-ը։