Աշխատանքային խորհրդակցություն

14.11.2022

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր կայացած խորհրդակցությանը ևս մեկ անգամ ընդգծեց կադաստրային քարտեզները առցանց համակարգ տեղափոխելու աշխատանքների կարևորությունը։ Սահմանվել է հանձնարարականի կատարման հստակ ժամանակացույց։

Ամսական կտրվածքով ներկայացվում է հաշվետվություն համայնքների առցանց և ոչ առցանց վարվող կադաստրային քարտեզների քանակի վերաբերյալ։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը հավաստեց, որ այս շաբաթ կայանալիք մասնագիտական հանդիպումից հետո հստակություն կլինի, թե երբ կավարտվեն Mobile հավելվածի ծրագրավորման աշխատանքները։

Կոմիտեի ղեկավարը վարչություններին հանձնարարեց մանրամասն տեղեկատվություն տրամադրել շաբաթական կտրվածքով ստացված դիմում-բողոքների վերաբերյալ։

Այս շաբաթ նախատեսվում է աշխատանքային հանդիպում ՀՀ նոտարական պալատի նոտարների հետ՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի քննարկման նպատակով։

Համակարգող տեղակալներին հանձնարարվել է առաջարկություններ ներկայացնել ՀՀ բոլոր սպասարկման կետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջոցով իրավունքի պետական գրանցում կատարելու մեթոդաբանության վերաբերյալ:

Անդրադառնալով չափագրողների և գնահատողների գրասենյակների զարգացման վերաբերյալ առաջարկություններին՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նկատեց, որ հիմնական շեշտադրումը պետք է լինի հարթակների միջոցով այնպիսի հասանելիության ապահովումը, որ մասնագիտական հանրությունը ունենալ առավելապես արագ և առանց թղթային տարբերակի աշխատելու հնարավորություն։

Շարունակվում են https://www.e-cadastre.am/ կայքում առկա գործիքների խմբավորման աշխատանքները: