ՀՀ ո՞ր համայնքներում կան սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների գործառույթներ իրականացնող օպերատորներ
05.12.2022
Ձեզ ենք ներկայացնում ՀՀ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկը (ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշում), համաձայն որի ներկայումս Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների գործառույթներ են իրականացնում նաև ՀՀ հետևյալ համայնքները․
- Կոտայքի մարզ, Աբովյան
- Արագածոտնի մարզ, Ապարան,
- Վայոց ձորի մարզ Արենի,
- Արագածոտնի մարզ Աշտարակ,
- Տավուշի մարզ, Բերդ,
- Վայոց ձորի մարզ, Ջերմուկ,
- Կոտայքի մարզ, Ջրվեժ,
- Սյունիքի մարզ, Մեղրի,
- Շիրակի մարզ, Պեմզաշեն,
- Սյունիքի մարզ, Տեղ,
- Լոռու մարզ, Վանաձոր,
- Վայոց ձորի մարզ, Վայք,
- Շիրակի մարզ, Ամասիա,
- Սյունիքի մարզ, Քաջարան,
- Սյունիքի մարզ, Գորիս,
- Արմավիրի մարզ, Վաղարշապատ,
- Տավուշի մարզ, Դիլիջան,
- Արարատի մարզ, Վեդի։
Բոլոր այն դիմումները, որոնք քաղաքացիները ներկայացնում են Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում (իրավունքի պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման (այդ թվում՝ միասնական տեղեկանք տրամադրելու վերաբերյալ)) կարող են ներկայացվել նաև նշված համայնքների սպասարկման գրասենյակների միջոցով: