Եվս 8 մասնակից որակավորման վկայական կստանա
21.12.2022
Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ գնահատման գործունեության համար որակավորման հերթական քննությունները, որոնց մասնակցեցին 11 հայտատուներ։
Որակավորում կստանա 8 մասնակից։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր՝ «Գնահատման գործունեության մասին» օրենքի դրույթներին համապատասխան անցկացվող քննությունները հնարավորություն են տալիս մասնագիտական որակավորում ստանալուց հետո իրականացնել ոչ միայն անշարժ, այլև շարժական գույքերի գնահատում։