Աշխատանքային խորհրդակցություն

31.01.2023
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Կոմիտեի ղեկավարին մանրամասներ ներկայացվեց Mobile հավելվածի գործարկման ընթացքում քաղաքացու կողմից դիմում ներկայացնելիս նույնականացում պահանջող գործընթացի կազմակերպման, տեխնիկական լուծումների վերաբերյալ։

Կոմիտեի ղեկավարի առաջարկով կվերանայվի յուրաքանչյուր աշխարհագրական օբյեկտի համար սահմանված անձնագրի ձևանմուշի տարբերակը, այդ ուղղությամբ աշխատում են Գեոմատիկայի կենտրոնի մասնագետները՝ գտնելու համար հետաքրքիր և ամեն մի բնակավայրին բնորոշ տարրեր պարունակող դիզայներական լուծումներ:

Նախատեսվում է արդեն հաջորդ շաբաթ կոմիտեի ղեկավարին ներկայացնել առաջարկված լուծումներով վերջնական տարբերակը, քննարկվում է նաև ձևանմուշի եռալեզու լինելու հնարավորությունը։

Ներքին վերահսկողության վարչության կողմից շարունակվում են իրականացվող իրավունքի պետական գրանցման կասեցումների վերաբերյալ վերլուծությունները, յուրաքանչյուր շաբաթ իրավունքի պետական գրանցման կասեցումների վերաբերյալ վերլուծություն է ներկայացվում կոմիտեի ղեկավարին։

Ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացին և պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարվել էր իրականացնել վերլուծություն Շիրակի և Սյունիքի մարզերի կադաստրային քարտեզի վրա չտեղադրված անշարժ գույքերի վերաբերյալ և դրա արդյունքների հիման վրա ներկայացնել բոլոր չտեղադրված անշարժ գույքերի վերաբերյալ պլան-ժամանակացույցը:

Գեոմատիկայի կենտրոնի ու գեոդեզիայի և հողաշինարարության վարչության ռեսուրսներից ստեղծված աշխատանքային խմբում ներգրավվել են մասնագետներ նաև տարածքային ստորաբաժանումներից։

Արխիվային գործի հիման վրա կադաստրային քարտեզում անշարժ գույքի տեղադրման աշխատանքների անհնարինության դեպքում յուրաքանչյուր գույքի համար կկազմվի զեկուցագիր:

Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը, համաձայն Կադաստրի կոմիտեի 2023 թվականի միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների պլանի, յուրաքանչյուր ստորաբաժանում կներկայացնի հաշվետվություն կատարված աշխատանքի վերաբերյալ։