Աշխատանքային խորհրդակցություն

07.02.2023
Աշխատանքային խորհրդակցություն

Տեղի ունեցավ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրվող աշխատանքային հերթական խորհրդակցությունը։

Պարոն Թովմասյանը մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկեց առաջիկա անելիքները, աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործնական մոտեցումները։

Մեկ անգամ ևս կարևորելով հետագայում քաղաքացիներից բացառապես էլեկտրոնային տարբերակով փաստաթղթեր ստանալու հնարավորությունը՝ Սուրեն Թովմասյանը մասնագիտական վարչություններին հանձնարարվեց մշակել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որոնց արդյունքում կապահովվի իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման նպատակով Կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերի (բացառությամբ քաղաքաշինության փաստաթղթերի)՝ բացառապես էլեկտրոնային տարբերակով ընդունելու հնարավորությունը:

Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կոմիտեի ղեկավարի խորհրդական Է. Կիրակոսյանին կներկայացվի հաշվետվություն Կադաստրի կոմիտեի 2023 թվականի միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ:

Մասնագիտական վարչություններին հանձնարարվեց գույքագրել և ներկայացնել բոլոր այն իրավական ակտերը (արդեն ընդունված և նոր մշակվող), որոնք բխում են վերջերս ընդունված «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» և «Տարածական տվյալների մասին» ՀՀ օրենքներից:

Ուշադրության կենտրոնում են սուբյեկտների նույնականացման աշխատանքների տեմպերը, պարբերաբար ուսումնասիրվում են թեժ գծով ստացված զանգերը։

Հանձնարարականներ հնչեցին նաև հասցենների ռեեստրի հետ կապված օրենսդրական կարգավորումների առաջարկներ պատրաստելու վերաբերյալ։