Հավաստագրեր ստացան գնահատման դասընթացի 51 մասնակիցներ
Երեկ՝ «Փորձագիտական խորհուրդ» գնահատողների ինքնակարգավորվող համահայկական միությունում Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը միության նախագահ Վահրամ Սաֆարյանի հետ գնահատողի վերապատրաստման դասընթացի մասնակցության հավաստագրեր փոխանցեց միության կողմից կազմակերպված դասընթացի մասնակիցներին։
Նախորդ տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտած գնահատման գործունեության մասին ՀՀ օրենքով սահմանված է, որ որակավորման քննություններին մասնակցել ցանկացող յուրաքանչյուր հայտատու պարտավոր է ունենալ գնահատման ոլորտի որևէ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից կազմակերպված դասընթացների մասնակցության հավաստագիր։
Պարտադիր պահանջ է նաև որակավորման քննության մասնակցության դիմումի հետ մեկտեղ ներկայացնել նաև վերապատրաստման դասընթացի մասնակցության հավաստագիր։
Հիշեցնենք, որ գնահատման գործունեության որակավորման հաջորդ քննությունը տեղի կունենա մարտի 20-ին, որին մասնակցելու համար դեռ կարող եք դիմել
https://www.facebook.com/cadastrecommitte/posts/583128140520311։