Աշխատանքային խորհրդակցություն

28.03.2023
Աշխատանքային խորհրդակցություն

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում հանձնարարականներ հնչեցին Կադաստրի կոմիտեի կողմից ստեղծվելիք տարածքային խորհրդատվական կենտրոնների վերազինման, տեխնիկական միջոցների հագեցվածության վերաբերյալ, ինչը հնարավորություն է ստեղծելու քաղաքացիների համար առցանց դիմում ներկայացնել նաև սպասարկման գրասենյակներում, կառանձնացվի մեկական պատասխանատու աշխատակից, ով տեղում կաջակցի դիմումը առցանց մուտքագրել։

Մասնագիտական վարչությունների ղեկավարներին հանձնարարվել է պարբերաբար՝ ամսական կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման դիմումների միջին քանակի և անշարժ գույքի ռեգիստրների ծանրաբեռնվածության վերաբերյալ:

Նախորդ շաբաթ անշարժ գույքի ռեգիստրների մասնակցությամբ կազմակերպվել է նաև իրավունքի պետական գրանցման թերի կասեցումների վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Կոմիտեի ներքին վերահսկողության վարչության պետ Արթուր Ստեփանյանը և գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը։

Գեոմատիկայի կենտրոնում շարունակվում են համայնքներից հավաքագրված և ճշգրտված հասցեները «ARPIS» համակարգին կապակցելու նպատակով Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին փոխանցելու աշխատանքները:

Ընթացիկ շաբաթվա ընթացքում Գեոմատիկայի կենտրոն կայցելի նաև կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, պատասխանատուները կներկայացնեն ընթացիկ ու կատարված աշխատանքները։

Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները շարունակում են կոմիտեի ղեկավարի խորհրդական Է. Կիրակոսյանին ներկայացնել հաշվետվություն Կադաստրի կոմիտեի 2023 թվականի միջոցառումների ծրագրով նախատեսված գործողությունների կատարման վերաբերյալ: