ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

30.03.2023

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը երեկ աշխատանքային այցով Տավուշի մարզպետարանում էին։

Մարզպետ Հայկ Ղալումյանի մոտ կայացած աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզի խոշորացված համայնքների ղեկավարները, մարզպետարանի և համայնքապետարանների համապատասխան ոլորտների պատասխանատուները:

Քննարկվեցին ոլորտին առնչվող, պատասխանատուներին մտահոգող բազմաթիվ հարցեր, անդրադարձ եղավ քարտեզագրական անճշտությունների պատճառով քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը չիրականացնելու, արոտավայրերի օտարման խնդիրներին, կարևորվեց նաև տեղադիրքերի սխալների ուղղման գործընթացի պարզեցման անհրաժեշտությունը։