Վերապատրաստման դասընթացներ․ Նիդերլանդացի փորձագետները Կադաստրի կոմիտեում
Նիդերլանդների Թագավորության Կադաստրի, հողերի հաշվառման և քարտեզագրման գործակալության (Kadaster) փորձագետները, ովքեր Հայաստանում են Կադաստրի կոմիտեի և Նիդերլանդների Թագավորության արխիվների թվայնացման համատեղ ծրագրի շրջանակներում, ապրիլի 4-ից 6-ը կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում կազմակերպված աշխատաժողովի ընթացքում անցկացրեցին վերապատրաստման դասընթացներ։
Դասընթացները ներառում էին Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին, գրանցման համակարգի նորարարություններին, միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերին, օրենսդրական բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Աշխատաժողովներին մասնակցում էին ոչ միայն Կադաստրի կոմիտեի, այլ նաև ազգային արխիվի մասնագետները, կոմիտեի մասնագիտական վարչությունների աշխատակիցներ, ռեգիստրներ։
Քննարկվեցին նաև տարաբնույթ իրավական հարցեր, որոնք մեկնաբանեց և ներկայացրեց Կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության պետ Վահե Բալայանը: