Օրինագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

13.04.2023
Օրինագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արեւիկ Ավոյանը ապրիլի 12-ին Ազգային Ժողովում ներկայացրել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Մասնավորապես, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակվող, ինչպես նաեւ նոտարների կողմից մշակվող, հաստատվող եւ վավերացվող իրավահաստատող փաստաթղթերը Կադաստրի կոմիտե կներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով:

Նախատեսվում է էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը՝ դրանց մի մասը դարձնելով թվային։

Փաթեթն օրենսդիր մարմնում առաջին ընթերցմամբ քննարկվել է մարտի 21-ին։