Աշխատանքային խորհրդակցություն

08.05.2023
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Այս շաբաթ նախատեսվում է ավարտին հասցնել https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակի արդիականացման աշխատանքները. կայքէջն առավել մատչելի և արդյունավետ կդառնա։

Կպատրաստվեն և սպասարկման գրասենյակների աշխատակիցներին կտրամադրվեն մեթոդական ուղեցույցեր, որոնք կօգնեն սպասարկման գրասենյակներում արագ կազմակերպել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց   դիմումների էլեկտրոնային մուտքագրումը։

Այս պահին Կադաստրի կոմիտե օրական մուտքագրվում է շուրջ 3500 դիմում։

Գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանը հավաստեց, որ քարտեզների ուղղման գործընթացը շարունակվում է, այս պահին համայնքներ են ուղարկվել Մեղրի, Քաջարան, Արտաշատ, Մասիս, Տաթև համայնքների քարտեզները, մշակվում են Ծաղկաձոր, Հրազդան համայնքների նախագծերը։ Մեկ ամսից նշված համայնքների քարտեզները ևս ամբողջապես  կտեղափոխվեն առցանց հարթակ։

Պարբերաբար շարունակվում է «Թեժ գծով» ստացվող հեռախոսազանգերի որակական ցուցանիշների ուսումնասիրությունը։

Քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին լիարժեք և մանրամասն պատասխանելու անհրաժեշտությունը կարևորելով՝ կոմիտեի ղեկավարը մասնագիտական վարչություններին հանձնարարեց տարանջատել և հավաքագրել թեժ գծով ստացվող հարցերը, որոնց քննարկումների արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ փոփոխություններ և շտկումներ իրականացնել։

Կոմիտեի ղեկավարն իր խոսքում նկատեց, որ դիմում-բողոքների քանակը կնվազի, երբ բոլոր դիմումները, նույնաբովանդակ հեռախոսազանգերը վերլուծվեն և թիրախային լուծումներ տրվեն առավել հաճախ հանդիպող խնդիրներին ու բարձրացված հարցերին։

Առաջիկա ուրբաթ օրը կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը շրջայց կկատարի Երևանի և հարակից մի քանի մարզերի սպասարկման գրասենյակներում։