Աշխատանքային խորհրդակցություն

15.05.2023
Աշխատանքային խորհրդակցություն

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում այսօր մեկ անգամ ևս անդրադարձ եղավ իրավահաստատող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստանալու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի պատրաստման աշխատանքների ընթացքին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը։

Կոմիտեի ղեկավարի մոտ այս շաբաթ աշխատանքային խորհրդակցություն կհրավիրվի, նախագիծը կքննարկվի մասնագիտական վարչությունների ղեկավարների հետ, կհստակեցվեն ծրագրի իրագործման հնարավորություններն ու ժամկետները։

Տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվել են իրավունքի պետական գրանցման կասեցումների վերաբերյալ խնդիրները, առանձին կասեցումների վերաբերյալ ներկայացվել է մանրամասն տեղեկատվություն:

Ներքին վերահսկողության և գրանցման վարչությունների պատասխանատուները շարունակում են ուսումնասիրել իրավունքի պետական գրանցման կրկնակի կասեցումների դեպքերը, ուսումնասիրվում, քննարկվում են կասեցումների հիմնական պատճառները:

Շարունակվում են https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակում պետական գրանցման դիմումների մասով համապատասխան փոփոխություններ կատարելու աշխատանքները, որոնց վերաբերյալ կան կոնկրետ հանձնարարականներ։ Կատարման ընթացքի վերաբերյալ կոմիտեի ղեկավարին կներկայացվի հաշվետվություն։

Համայնքներից շարունակվում են հավաքագրվել ճշտված հասցեների բազաները տարածական կապակցված ֆայլերով «ARPIS» համակարգին ինտեգրելու համար։ Այս պահին ճշգրտվում է օրական շուրջ 7 բնակավայրերի հասցեների բազան։

Մշակվում է և առաջիկայում կներդրվի գործիք, որը հնարավորություն կտա առցանց տրամադրելու հատված կադաստրային քարտեզից: