Աշխատանքային այց Գեղարքունիքի մարզպետարան

14.06.2023

Հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում կազմակերպվել էր քննարկում, որի բանախոսներն էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Քննարկմանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի պատասխանատուները, կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Գևորգ Մանուկյանը, մարզպետարանի աշխատակիցներ։

Թեման մարզի համայնքների և «Սևան» ազգային պարկի միջեւ առկա հիմնախնդիրներն էին, մասնագետների՝ դրանց կարգավորմանն ուղղված առաջարկները:

Թովմասյանն իր խոսքում հիմնախնդիրները կարգավորելու հիմնական միջոց համարեց միասնական հարթակի գործարկումը, ինչը հնարավորություն է ստեղծելու համատեղ քննարկել առաջացած խնդիրները, գտնել օրենսդրությանը չհակասող լուծումներ, հստակեցնել համայնքների եւ «Սեւան» ազգային պարկի միջև վիճելի համարվող սահմանները։

Հանդիպման ավարտից հետո մարզի համայնքների ղեկավարները կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին ներկայացրեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին առանձին դպրոցների, մանկապարտեզների, շենք-շինությունների կամ հողատարածքների կադաստրային գրանցման հետ կապված խնդիրներին։

 

Լուսանկարները՝

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից։