Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ընթանում է «Նորարարություն և ձեռներեցություն» աշխատաժողովը

2023 թվականի հունիսի 19-25-ը «Գեոթակ» (GeoTAK) ծրագրի շրջանակներում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում (KTH) անցկացվում է «Նորարարություն և ձեռներեցություն» խորագրով աշխատաժողովը:
Աշխատաժողովին մասնակցում են Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արևիկ Ավոյանը և կոմիտեի ղեկավարի օգնական Մարինե Սահակյանը:
Ծրագրի առանցքային նպատակն է նպաստել Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ղրղզստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հետազոտական և նորարարական կապերի ամրապնդմանը:
Աշխատաժողովի շրջանակում կայացել է նաև կառավարման խորհրդի նիստ, որի ընթացքում մասնակից պետությունների ներկայացուցիչների կողմից ներկայացվել են հաշվետվություններ, ինչպես նաև քննարկվել են համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով ծրագրի ավարտական փուլը: