Սուրեն Թովմասյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովին
Հունիսի 14-ից 16-ը ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մասնակցում է Սանկտ Պետերբուրգում ընթացող XXVI Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակներում կազմակերպված «Տարածքների գույքագրում: Տարածական տվյալների կիրառման նոր հնարավորություններ» խորագրով նստաշրջանին։
Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը եզակի իրադարձություն է տնտեսության և գործարարության ոլորտում:
Այս տարվա տնտեսական համաժողովի առանցքային թեման է «Սուվերեն զարգացումը՝ որպես արդար աշխարհակարգի հիմք: Միավորենք ջանքերը հանուն ապագա սերունդների»:
Հերթական անգամ հարթակ տրամադրվեց համաշխարհային գործարար համայնքի ներկայացուցիչներին, պետական գործիչներին, մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ համաշխարհային տնտեսության արդի խնդիրների քննարկման, համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված որոշումների կայացման համար:
Համաժողովն անցկացվում է 1997 թվականից սկսած, իսկ 2006 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի բարձր հովանավորությամբ և մասնակցությամբ։
Համաժողովի շրջանակներում անցկացվում են պանելային և կլոր սեղան ձևաչափով քննարկումներ, հեռուստաբանավեճեր, Շանհայի համագործակցության կազմակերպության և ԵՏՄ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներ:
Սուրեն Թովմասյանն այսօր ներկայացրել է զեկույց՝ «Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ներկա իրավիճակը» թեմայով։