ԱԶԳԱՅԻՆ ԳԵՈՊՈՐՏԱԼՈՒՄ ՀԱՍԱՆԵԼԻ Է ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՇԵՐՏԸ
02.08.2023
Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,
ՀՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեների համագործակցության արդյունքում Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի Ազգային գեոպորտալի https://maparmenia.am/ քարտեզագրական համակարգում հանրության համար այսուհետ հասանելի է պետական սեփականություն հանդիսացող հողերը նկարագրող քարտեզագրական շերտը։
Քարտեզագրական բաղադրիչը հնարավորություն է տալիս առցանց միջավայրում դիտելու կադաստրային քարտեզը՝ օդալուսանկարների (օրթոֆոտոհատակագծերի) հետ համադրված, ինչը կարևոր տեղեկատվական հարթակ է նաև ներդրողների համար:
Հասանելի են հետևյալ շերտերը՝
- վարչատարածքային սահմաններ (համայնք, մարզկենտրոն),
- կադաստրային քարտեզ (հողամաս, թաղամաս, շենք),
- տեղագրական քարտեզ (ճանապարհներ, գետեր),
- օդալուսանկարներ (օրթոֆոտոհատակագծեր)։
Առցանց միջավայրում համապատասխան գործիքի միջոցով հնարավոր է քարտեզի վրա չափել երկարություն և մակերես: