Հանրային քննարկման է դրվել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը
07.08.2023
![Հանրային քննարկման է դրվել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը Հանրային քննարկման է դրվել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը](https://cadastre.am/storage/files/103950854-940823733036172-1889533428396356994-n-700x_.jpg?token=67dd8492715880e3a163c1f967954802)
Հարգելի համաքաղաքացինե՛ր, գործընկերնե՛ր,
Հիմք ընդունելով Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը՝ Կադաստրի կոմիտեն մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը և հարակից իրավական ակտերի նախագծերը:
Նախագիծը հանրային քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում`
https://www.e-draft.am/projects/6073/about
Բոլոր հետաքրքրվող անձինք և ոլորտի մասնագետները կարող են գրել իրենց առաջարկություններն ու կարծիքները hանրային քննարկման ներկայացված նախագծերի վերաբերյալ ինչպես միասնական հարթակում, այնպես էլ՝
evaluation@cadastre.am էլ. փոստին։
Հարցերի դեպքում զանգահարեք 060-474146 հեռախոսահամարով։
Ակնկալում ենք շահագրգիռ անձանց ակտիվ ներգրավվածությունը։