Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գևորգ Մանուկյանը
ՀՀ վարչապետի՝ 2023 թվականի N1024-Ա որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գևորգ Մանուկյանը։
2008 թվականին ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը՝ «Քաղաքային կադաստր» մասնագիտությամբ, ստացել բակալավրի աստիճան:
2010 թվականին «Կադաստր և կիրառական գեոդեզիա» մասնագիտությամբ ավարտել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ստացել մագիստրոսի աստիճան:
2012 թվականին որպես հայցորդ ընդունվել է Երևանի պետական ագրարային համալսարան՝ «ՀՀ բնական ռեսուրսների հողատեղեկատվական համակարգի ստեղծումը» ատենախոսական թեմայով։
2014 թվականին Մանուկյանին շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
2010 թ-ից 2011թ․ աշխատել է Կոմիտեի աշխատակազմի «Զեյթուն» տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի հաշվառման բաժնում։
2014թ-ից 2018թ․ դասավանդել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, 2016թ-ից մինչ օրս դասախոսում է Երևանի պետական համալսարանի Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնում։ Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ:
Մասնագիտական գործունեության ընթացքում՝ 2012թ-ից մինչ 2020թ․ իրականացրել է քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի ծառայությունների մատուցման աշխատանքներ։
2020-2021թթ-ին Մանուկյանը եղել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնական։
Վերջին 3 տարում Գևորգ Մանուկյանը զբաղեցնում էր Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետի պաշտոնը։