Աշխատանքային խորհրդակցություն
Տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարում էր կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Այս շաբաթ շրջանառության մեջ են դրվել և հանրային քննարկման ներկայացվել ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Ռիելթորական գործունեության մասին» ՀՀ օրենքների նախագծերը։
Նախագծերը հանրային քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, որի ավարտից հետո կքննարկվեն և կամփոփվեն շահագրգիռ մարմիններից և ոլորտի մասնագետներից հավաքագրված բոլոր կարծիքները։
Սուբյեկտների նույնականացման տեմպերն արագացնելու և աշխատանքը ավարտին նպատակով մասնագիտական ստորաբաժանումներում ուսումնասիրվում է աշխատակիցների ծանրաբեռնվածության աստիճանը, տրվում են ցուցումներ՝ էլեկտրոնային բազայում նույնականացված սուբյեկտների թիվը ավելացնելու նպատակով։
Առաջիկա շաբաթվա ընթացքում կամփոփվեն նաև Cadastre Mobile բջջային հավելվածի գործարկման արդյունքները՝ ո՞ր ծառայություններից են առավել շատ օգտվողներ եղել, ի՞նչ տեսակի և որքա՞ն դիմումներ են մուտքագրվել հավելվածի միջոցով։
Շարունակվում են մայրաքաղաքի վարչական շրջանների կադաստրային քարտեզները առցանց վարվող քարտեզագրական համակարգում տեղադրելու աշխատանքները։
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակի օգտագործումը խթանելու, մատուցվող էլեկտրոնային տարատեսակ ծառայությունների մասին առավել շատ իրազեկելու նպատակով առաջիկայում նախատեսվում են տեղեկատվական տարաբնույթ միջոցառումներ, որոնք քաղաքացիների համար առավել պարզ և մատչելի կդարձնեն կոմիտեի էլեկտրոնային ծառայությունները։