ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․

03.11.2023

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արևիկ Ավոյանը 2023 թվականի նոյեմբերի 2-3-ը Իսպանիայի Մադրիդ քաղաքում մասնակցում է «Սեփականության անվտանգություն. բնական և մարդածին աղետների ազդեցությունը և դրա աշխարհատարածական և իրավական հետևանքները» թեմայով աշխատաժողովին։

Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի հողերի կառավարման աշխատանքային խմբի (UNECE WPLA) և Իսպանիայի ռեգիստրների հանրային կորպորացիայի գրասենյակի կողմից:

Քննարկվել են երկրատարածական տեղեկատվության և սեփականության անվտանգության, հողերի տնօրինման անվտանգության իրավական ասպեկտները, երկրատարածական տեղեկատվության արդյունավետ կապակցումը հողի և գույքի սեփականությանն առնչվող իրավական տեղեկատվության հետ, բնական և տեխնածին աղետների ազդեցությունը սեփականության իրավունքի վրա իրավական և այլ գործիքների օգտագործման միջոցով:

Աշխատաժողովի շրջանակում Արևիկ Ավոյանը ներկայացրել է շնորհանդես՝ «Երկրատարածական և իրավական լուծումներ. երկրաշարժեր և այլ ռիսկեր» խորագրով: