ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ

14.03.2024
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ

Մարտի 12-13-ը Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ Վահագն Մուրադյանը Լյուքսեմբուրգում մասնակցել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) և Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի հանձնաժողովի (GISCO) համատեղ կազմակերպած վիճակագրական և երկրատարածական տվյալների ինտեգրմանը նվիրված աշխատաժողովին:

Ամփոփվել են 2023 թվականի աշխատանքային ծրագրի կետերը և ներկայացվել ընթացիկ տարվա աշխատանքային ծրագրի հիմնական թեմաները, որոնք վերաբերում են տվյալների ինտեգրմանը, Կայուն զարգացման նպատակներին, Ինտեգրված երկրատարատարածական տեղեկատվության շրջանակին (IGIF), Տվյալների ռազմավարության և քաղաքականության մշակմանն ու իրականացմանը:

Աշխատաժողովը կենտրոնացած է նորարարական պրակտիկաների կուտակված փորձի փոխանակման, ազգային վիճակագրական և երկրատարածական գործակալությունների միջև միջազգային համագործակցության խորացման վրա: Նպատակը ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հարցերով հանձնաժողովի տարածաշրջանում վիճակագրական և երկրատարածական համայնքների միջև փոխադարձ համագործակցության զարգացումն է:

Աշխատաժողովի անցկացումը նպաստում է նաև երկրատարածական և վիճակագրական տեղեկատվության ինտեգրմանը՝ խթանելով ինստիտուցիոնալ գործընկերությունները և ընդհանուր ստանդարտների օգտագործումը: