Աշխատանքային խորհրդակցություն

26.03.2024
Աշխատանքային խորհրդակցություն

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն անդրադարձավ Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կադաստրային քարտեզի ուղղման աշխատանքներին՝ հանձնարարելով այս շաբաթվա ընթացքում նախագիծը ներկայացնել համայնքի համաձայնեցմանը:

Ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանին հանձնարարվեց մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել ամփոփ տեղեկատվություն Շիրակ, Սյունիք, Լոռի համայնքների բնակավայրերի կադաստրային քարտեզներում տեղադրված և չտեղադրված գույքային միավորների, այդ գործընթացում հայտնաբերված խնդիրների վերաբերյալ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետների հավաստում են, որ առաջիկա օրերին վերջնականապես ներդրված կլինի կադաստրային քարտեզից հատվածը քարտեզագրական գործիքից առցանց տրամադրելու թվային գործիքը, կհստակեցվեն հնարավորություններն ու ձևաչափերը։

Սպասարկման գրասենյակներում փաստաթղթերն ընդունելու գործընթացում համապատասխան փոփոխություններ կատարելու ընթացակարգերի վերաբերյալ իրավական ակտի վերջնական նախագիծը գրասենյակների համակարգման վարչությունը տրամադրել է իրավաբաններին, առաջիկա օրերին կդրվի արտաքին շրջանառության:

Գրանցման վարչութանը հանձնարարական տրվեց պարբերաբար համայնքների ղեկավարներին տրամադրել բնակավայրերի չնույնականացված սուբյեկտների ցանկերը։

Աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև կոմիտեի ներքին կարգապահական կանոնների պահպանմանը, հանձնարարվեց սահմանել հսկողություն և շաբաթական կտրվածքով տեղեկատվություն ներկայացնել աշխատակիցների՝ աշխատավայրից բացակայելու վերաբերյալ։