Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արևիկ Ավոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
05.04.2024
ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արևիկ Ավոյանը երեկ՝ ապրիլի 4-ին, իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ավոյանը կոմիտեի ղեկավարի տեղակալ էր նշանակվել 2022 թվականի հոկտեմբերին։
Շուրջ 1․5 տարվա պաշտոնավարման ընթացքում Արևիկ Ավոյանի անմիջական մասնակցությամբ են իրականացվել համակարգի մի շարք իրավական բարեփոխումներ։
ՀՀ Կադաստրի կոմիտեի աշխատակազմը շնորհակալություն է հայտում Արևիկ Ավոյանին համատեղ արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ամենայն բարիք և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: