Աշխատանքային խորհրդակցություն

09.04.2024
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեում ապրիլի 8-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Քննարկվեցին օրակարգում ներառված հրատապ և ընթացիկ հաձնարարականները։

Հստակ ժամանակացույցով շարունակվում են առցանց քարտեզների ուղղման աշխատանքները, ավարտին են մոտենում Երևան համայնքի Նուբարաշեն վարչական շրջանի կադաստրային քարտեզի ուղղման աշխատանքները։ Նախագիծը կներկայացվի համայնքի համաձայնեցմանը: Զուգահեռ ընթանում են նաև Արմավիրի մարզի քարտեզների ուղղման աշխատանքները։

Հաջորդ շաբաթ կներկայացվի նաև վերջնական տեղեկատվություն կադաստրային քարտեզից հատվածը քարտեզագրական գործիքից առցանց տրամադրելու հնարավորությունների, ձևաչափերի և թվային գործիքի վերջնական ներդրման արդյունքները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից մեթոդական ուղեցույցներ են մշակվում սահմանափակում կիրառող և իրավահաստատող փաստաթղթեր ներկայացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց համար։

Սուրեն Թովմասյանն իր խոսքում մեկ անգամ ևս կարևորեց քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացը հնարավորինս արագ, առանց անճշտությունների և լիարժեք իրականացնելու հարցը։

Պատասխանատուների հետ քննարկվեցին նաև նույնականացման աշխատանքների ավարտական փուլին, երիտասարդ ընտանիքներին հիփոթեքային վարկավորման գործընթացների ընթացքում անշարժ գույքի շուկայական արժեքի որոշման մասով առաջացող խնդիրներին, ներքին վերահսկողական մեթոդաբանությանը վերաբերող տարաբնույթ հարցեր։