Աշխատանքային խորհրդակցություն

18.06.2024

Կադաստրի կոմիտեում հունիսի 17-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Քննարկվեցին օրակարգում ներառված հրատապ և ընթացիկ հաձնարարականները։

Կոմիտեի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր պատասխանատուներին՝ սահմանափակումների և իրավական փաստաթղթերը էլեկտրոնային ներկայացնելու համակարգի ներդրման և արդյունավետ գործարկման համար։

Էլեկտրոնային դիմումների շարունակական աճով պայմանավորված` կներկայացվի տեխնիկական առաջադրանք, որտեղ տվյալների բազան կտարանջատվի երկու մասի՝ սուբյեկտներ, որոնք նույնականացում չունեն և սուբյեկտներ, որոնք տվյալները ճշտված են։

Պատասխանատուների հետ քննարկվեցին մարզկենտրոններում խորհրդատվական կենտրոններ ունենալու նախագծին վերաբերող հարցեր: Նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտել խորհրդատվական կենտրոնների վերանորոգման և կահավորման աշխատանքները:

Առաջիկայում կմշակվի և կներկայացվի համապատասխան օրենսդրական փոփոխության նախագիծ, որով դատարաններից ստացվող բոլոր փաստաթղթերը՝ որոշումները, վճիռները, այսուհետ Կադաստրի կոմիտե ներկայացվեն էլեկտրոնային համակարգով։

Կադաստրային արժեքի յուրաքանչյուր փոփոխություն ինքնաշխատ եղանակով էլեկտրոնային համակարգում արձանագրելու համար կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությանը հանձնարարվեց մշակել տեխնիկական առաջադրանք՝ թվային համապատասխան գործիքակազմ ապահովելու համար։

Մինչև 2024 թվականը հաշվառված ինքնակամ շինությունների փաթեթները պարտադիր կմուտքագրվեն գույքահարկի բազայում և կարտացոլվեն քարտեզներում: