Աշխատանքային խորհրդակցություն
Այսօր Կադաստրի կոմիտեում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Մշակման փուլում է և արդեն օգոստոսին կներկայացվի համապատասխան օրենսդրական նախագծի փոփոխություն, որով դատարաններից ստացվող բոլոր փաստաթղթերը՝ որոշումները, վճիռները Կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային համակարգով:
Այս մասին զեկուցեց և մանրամասներ ներկայացրեց կոմիտեի իրավաբանական վարչության պետ Նանե Ղազարյանը։
Էլեկտրոնային դիմումների շարունակական աճով պայմանավորված՝ կներկայացվի տեխնիկական առաջադրանք, որտեղ տվյալների բազան կտարանջատվի՝ լիարժեք, թերի և առայժմ չնույնականացված սուբյեկտների:
Այս շաբաթ տեղի կունենան մարզային այցելություններ՝ առաջիկայում նախատեսված խորհրդատվական կենտրոնների ստեղծման աշխատանքների հաշվարկման և համապատասխան առաջարկություններ ներկայացնելու համար:
Մասնագիտական վարչությունները մինչև շաբաթվա վերջ կուսումնասիրեն և կտրամադրեն զեկուցագրեր՝ այս տարվա ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրերից բխող միջոցառումների ընթացքի վերաբերյալ, ռազմավարական ծրագրերից բխող կետերը կտրամադրվեն կատարողներին:
Հանձնարարված է մինչև նոյեմբեր ավարտել հաշվառված ինքնակամ շինությունների փաթեթների մուտքագրումը գույքահարկի բազայում և արտացոլել դրանք քարտեզներում:
Մշակվում է նաև իրավական կարգավորում, որը կբացառի ինքնակամ շինություններով ծանրաբեռնված հողամասից մասի անջատումը և այդ մասի նպատակային նշանակության փոփոխությունը: