ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

11.07.2024
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԼՐԱՑՈՒՄ․ Կապը մարզում վերականգնվել է, սպասարկման գրասենյակը շարունակում է բնականոն աշխատանքը:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ մալուխի վնասման հետևանքով Շիրակի մարզում խափանվել է «Ռոստելեկոմ Արմենիա» ընկերության ինտերնետային կապը։

Կադաստրի կոմիտեի մարզային ստորաբաժանումում և «Գյումրի» սպասարկման գրասենյակում ևս կապը խափանված է, ինչի պատճառով այսօրվա ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ միայն կապի վերականգնումից հետո։

Այս պահին աշխատանքներ են տարվում հնարավորինս շուտ վթարի հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

Կապի վերականգնման մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Հարցերի դեպքում զանգահարեք․

  • 060-474207,
  • 060-474205: