Աշխատանքային խորհրդակցություն

05.08.2024
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեում օգոստոսի 5-ին տեղի ունեցավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին օրակարգում ներառված հրատապ և ընթացիկ հաձնարարականները։

Կոմիտեի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարեց առավել ուշադիր և հետևողական լինել թեժ գժով ստացվող հեռախոսազանգերին, աշխատանքի կազմակերպման առավել արդյունավետ մեթոդներ մշակել։

Սուրեն Թովմասյանն իր խոսքում մեկ անգամ ևս կարևորեց քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացը հնարավորինս արագ, առանց անճշտությունների և լիարժեք իրականացնելու հարցը։

Մասնագետները հավաստիացրեցին, որ հստակ ժամանակացույցով շարունակվում են առցանց քարտեզների ուղղման աշխատանքները, ավարտին են մոտենում Արմավիրի մարզի բնակավայրերի քարտեզների ուղղումը, սկսվել է Կոտայքի մարզի քարտեզների ուղղման գործընթացը։

Պատասխանատուների հետ քննարկվեցին նաև «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակման, որակավորման քննությունների անցկացման ընթացակարգի, հարցաշարերի կազմման մանրամասները:

Ընթացքի մեջ գտնվող հանձնարարականներ են համապատասխան օրենսդրական նախագծի փոփոխությունը, որով դատարաններից ստացվող բոլոր փաստաթղթերը՝ որոշումները, վճիռները Կադաստրի կոմիտե կներկայացվեն համապատասխանաբար էլեկտրոնային համակարգով, ինչպես նաև մինչև տարեվերջ խորհրդատվական կենտրոնների վերանորոգման աշխատանքների իրականացումն ու ավարտը։