Աշխատանքային խորհրդակցություն

16.09.2024

Այսօր` աշխատանքային խորհրդակցության ժամանակ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկել է ընթացիկ հանձնարարականները, ամփոփել ավարտված և գործնականում կիրառություն ստացած ծրագրեր։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել ուղղումներ կատարելու նպատակով կոմիտեի կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությանը տրամադրված համայնքի հողային ֆոնդի վերլուծությունից, ինչը հնարավորություն կտա ուսումնասիրել և վերհանել առկա խնդիրները։

Մասնագիտական վարչությունների մասնագետները շարունակում են աշխատել «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի, որակավորման քննությունների անցկացման ընթացակարգի, հարցաշարերի վերջնական տարբերակների վրա։

Արդեն հաջորդ շաբաթ յուրաքանչյուր իրավասու վարչություն կներկայացնի այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ իրավական փոփոխությունների իր առաջարկները։

Խիստ հսկողություն է սահմանվել ՀՀ կառավարության որոշումները շրջանառելու վերջնաժամկետների վերաբերյալ։

Կոմիտեի ղեկավարը նաև մինչև տարեվերջ տարածքային ստորաբաժանումներում խորհրդատվական կենտրոնների վերանորոգման, իրականացվելիք շինարարական աշխատանքների կազմակերպմանն առնչվող կարևոր հանձնարարականներ է հնչեցրել։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև թեժ գծով ստացվող հեռախոսազանգերին, կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցեր։