Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը Ղազախստանում էր

14.10.2024
Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը Ղազախստանում էր

Հոկտեմբերի 8-11-ը Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 46-րդ նիստը, որին մասնակցել է Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը՝ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գլխավորությամբ:

Միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալը, միջպետական խորհրդի անդամ երկրների պատվիրակությունները, ինչպես նաև գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի փորձագետները։

Նիստի շրջանակում, ի թիվս այլ երկրների պատվիրակների, ելույթով հանդես են եկել նաև Կոմիտեի ներկայացուցիչները։

Միջպետական խորհուրդը նպաստում է գեոդեզիական ծառայությունների միջև համագործակցության զարգացմանը, լավագույն փորձի փոխանակմանը և հարթակ է ոլորտային զարգացման հեռանկարները քննարկելու համար:

Խորհուրդը ուշադրություն է դարձնում գեոպորտալի էլեկտրոնային ծառայությունների գործունեության համար անհրաժեշտ հիմնարար և թեմատիկ բաց տարածական տվյալների հավաքածուների հաստատմանը, ինչպես նաև անդրադառնում է այլ ոլորտային հարցերի:

Հանդիպումների ընթացքում Կոմիտեի պատվիրակությունը նաև հետագա համագործակցության պայմանավորվածություններ է ձեռք բերել:

Ստորագրվել է ԱՊՀ երկրների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 46-րդ նիստի արձանագրությունը: