Բուխարեստում կայացավ Ռումինիայի գեոդեզիայի շաբաթ (RSW) 5-րդ միջոցառումը
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում հոկտեմբերի 23-26-ը տեղի ունեցավ Ռումինիայի գեոդեզիայի շաբաթ (RSW) 5-րդ միջոցառումը, որին մասնակցում էր Գեոդեզիայի և հողաշինարարության վարչության երկրատարածական տվյալների բաժնի գլխավոր մասնագետ Աննա Կարապետյանը:
Ռումինիայի գեոդեզիայի շաբաթվա (RSW) նպատակն է համախմբել գեոդեզիայի, չափագրման, կադաստրի, գնահատման և հողաշինարարության, տեղական կառավարման, ԱՏՀ-ի և հարակից այլ ոլորտների մասնագետներին:
Այս տարվա միջոցառման բացումը տեղի ունեցավ Չափագրողների միջազգային ֆեդերացիայի (FIG) 7-րդ հանձնաժողովի գործունեության շրջանակում:
Միջոցառման ընթացքում Աննա Կարապետըանը հանդես եկավ շնորհանդեսով՝ անդրադառնալով մասնագիտական բնագավառում առկա իրավիճակին, իրականացվող բարեփոխումներին և ապագայում իրականացվելիք աշխատանքներին:
Տեղի ունեցան նաև աշխատանքային քննարկումներ, որոնց ընթացքում կարևորվեց միջազգային փորձի փոխանակումն ու մասնագիտական գիտելիքների կատարելագործումը գեոդեզիայի և հողաշինարարության ոլորտում: