Հրապարակվել է նորակառույց բազմաբնակարան շենքերի բնակարանների վերլուծությունը
Հարգելի գործընկերնե՛ր, քաղաքացինե՛ր, տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր ամիս իրականացվող շուկայի վերլուծության հետ Կադաստրի կոմիտեի կողմից այսուհետ իրականացվելու է նաև նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վերլուծություն, որը պարբերաբար կհրապարակվի մեր պաշտոնական կայքի համապատասխան բաժնում․
->հղում
Կոմիտեի մասնագետները կատարել են Երևան քաղաքի նորակառույց բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների գնային և քանակական վերլուծություն, որտեղ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Երևան քաղաքում իրականացվել է նորակառույց (մինչև 9 տարի մաշվածություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի 2,552 գործարք։
Իրականացված գործարքների արդյունքում 2,248 միավորը ձեռք է բերվել կառուցապատողից:
Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կառուցվող շենքից անշարժ գույքի գնման իրավունքով ձեռք են բերվել 4,645 միավոր բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ, որոնցից 3,418 միավորը գրանցել ենք Երևան քաղաքում, իսկ 1,227 միավորը՝ մարզերում: