Աշխատանքային խորհրդակցություն
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։
Կոմիտեի ղեկավարը պատասխանատուների հետ քննարկեց հասցեների ռեեստրին առնչվող աշխատանքները, որոնց արդյունքում կունենանք քարտեզի վրա հասցեներ տեսնելու և ընտրելու հնարավորություն:
Ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը մանրամասներ ներկայացրեցին համայնքների կողմից հաստատված գլխավոր հատակագծերի ինտեգրման և անշարժ գույքի ռեգիստրներին և քարտեզագրողներին հասանելիություն տրամադրելու վերաբերյալ։
Մասնագիտական վարչությունները շարունակում են աշխատանքները կոմիտեի կադրային բազան համալրելու ուղղությամբ, մասնավորապես՝ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում անշարժ գույքի պետական ռեգիստրների համար հայտարարվում են նոր մրցույթներ:
Գրանցման ռազմավարության փաթեթը, որը ներառելու է նաև կրթական, մասնագիտական գիտելիքների զարգացման, վարքագծային կարգավորումների պահանջներ, ավարտուն տեսքի կբերվի և հաջորդ ամսվա սկզբին կներկայացվի արդեն մասնագիտական քննարկման:
Քննարկվեցին և հստակեցվեցին նաև ընթացքի մեջ գտնվող և շարունակական բնույթ կրող այլ հանձնարարականներ։