9 մասնակից որակավորման վկայական կստանա

14.11.2024

Նոյեմբերի 11-ին, 12-ին և 13-ին անցկացված մասնագիտական որակավորման ընթացքում 9 մասնակից հաղթահարեցին անցողիկ շեմը և կստանան վկայականներ՝ ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության բնագավառում գործունեություն ծավալելու իրավունքով։

Այս անգամ ևս, հայտատուների քանակով պայմանավորված, որակավորումն անցկացվեց մի քանի օր։

46 հայտատուներից երեք օրվա ընթացքում որակավորմանը մասնակցեցին 34-ը, հաղթող ճանաչվեց 9 մասնակից։