ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

23.11.2024
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի նոյեմբերի 27-ին նախատեսվում է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի այցը կոմիտեի «Աշտարակ» սպասարկման գրասենյակ:

Այցի ընթացքում, մասնավորապես ժամը 14:30-ից մինչև ժամը 16:00-ն, գրասենյակում տեղի կունենա նաև քաղաքացիների ընդունելություն:

Եթե ունեք հարցեր, որոնք կցանկանաք անձամբ ներկայացնել կոմիտեի ղեկավարին, նշված ժամերին սպասում ենք ձեզ քաղաք Աշտարակ, Ն. Աշտարակեցու 4 հասցեում գտնվող մեր սպասարկման գրասենյակում: