Կոմիտեի ղեկավարն այցելել է «Աշտարակ» գրասենյակ

28.11.2024

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երեկ՝ նոյեմբերի 27-ին, աշխատանքային շրջայց է կատարել «Աշտարակ» սպասարկման գրասենյակ:

Գրասենյակում կազմակերպվել էր նաև քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քաղաքացիները կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, քննարկեցին կոնկրետ խնդիրներ, ստացան իրենց հարցերի պատասխանները։

Կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարը տեղում ծանոթացել է գրասենյակի աշխատանքին, առկա օրակարգային խնդիրներին, զրուցել քաղաքացիների հետ։

Նմանատիպ այցերը միտված են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, սպասարկման հնարավորությունների ընդլայնմանը:

Պատասխանատուները շրջել են գրասենյակում, լսել աշխատակիցներին, քննարկել գրասենյակում առավել լավ սպասարկում կազմակերպելու ռեսուրսներն ու անհրաժեշտ կարիքները: