2020-ին տրամադրվել է 16, կասեցվել՝ 21 որակավորման վկայական

21.01.2021
2020-ին տրամադրվել է 16, կասեցվել՝ 21 որակավորման վկայական

ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական ստանալու համար 2020 թվականի ընթացքում դիմել է 90 հայտատու։

Անցկացվել է 7 քննություն, որոնց արդյունքում 16 մասնակից ստացել են որակավորման վկայականներ:

2020 թվականի ընթացքում կասեցվել է 21 որակավորման վկայական, իսկ 2 որակավորման վկայականի գործողություն դադարեցվել է: