Պետբյուջե-2020-ի ծախսեր, անցագրային նոր սարք, նոր նշանակում. աշխատանքային խորհրդակցություն
28.10.2019
2020 թվականի պետբյուջեում Կադաստրի կոմիտեի նախատեսած ծախսերի նախագիծն առաջիկա օրերին ամփոփելու և ներկայացնելու հանձնարարականն ստացան բոլոր վարչությունների և բաժինների պետերը, Վանաձորում միասնական արխիվի շինարարության և մյուս կապիտալ ծախսերն ամփոփելու և ներկայացնելու հանձնարարականը՝ ֆինանսական վարչությունը։
Հոկտեմբերի 28-ի խորհրդակցությանը Կոմիտեի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Մելիքյանը և գլխավոր քարտուղար Գոհար Գրիգորյանը իրավիճակը ճշտեցին և հանձնարարականներ տվեցին նաև կադաստրի Կոմիտասի մասնաճյուղի շենքում անցագրային նոր սարքի տեղադրման վերաբերյալ։
Քաղաքացիական պաշտոնների նոր անձնագրերի ուժի մեջ մտնելու պայմաններում Կոմիտեում առաջիկայում կհամալրվեն թափուր մնացած մի քանի տեղերը։ Դրանցից մեկն օրերս համալրվել է. ներքին վերահսկողության վարչության պետ է նշանակվել Խաչատուր Բաղդոյանը՝ ազատվելով Կոմիտեի ղեկավարի օգնականի պաշտոնից։ Լևոն Մելիքյանը շնորհավորեց Բաղդոյանին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ։