Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երեկ «Աբովյան» սպասարկման գրասենյակում էր

13.12.2024

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը աշխատանքային շրջայց է կատարել կոմիտեի «Աբովյան» սպասարկման գրասենյակում:

Կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարը գրասենյակում ծանոթացել է ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, զրուցել աշխատակիցների և գրասենյակ այցելող քաղաքացիների հետ:

Ինչպես նախորդ գրասենյակային հանդիպումների ընթացքում, այս անգամ ևս գրասենյակում կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը լսեց քաղաքացիներին հուզող հարցերը, քննարկվեցին կոնկրետ իրավիճակային խնդիրներ։

Կոմիտեի սպասարկման գրասենյակներում կազմակերպվող նույնանման այցերը նպատակ ունեն բարելավելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ընդլայնել սպասարկման հնարավորությունները: