Խորհրդակցություն ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի վերաբերյալ
09.09.2021
Կադաստրի կոմիտեի ղեկավար Ս. Թովմասյանի մոտ կայացած խորհրդակցության օրակարգում էին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումներին վերաբերող հարցեր։
Համաձայն ՀՀ կառավարության 2021- 2026 թվականների գործունեության ծրագրի կետի նախատեսվում է ստեղծել ազգային տարածական տվյալների միասնական ենթակառուցվածք, որն անհրաժեշտ է տարածական տվյալների ստեղծումը,մշակումը,տարածումը, օգտագործումը արդյունավետ դարձնելու համար և այն ներդնել կառավարման գործընթացում։
Խորհրդակցության մասնակիցները հանգամանորեն քննարկեցին Կադաստրի կոմիտեի կողմից կատարման ենթակա միջոցառումները, ներկայացրին դրանց ուղղությամբ արդեն տարված աշխատանքները, առկա հիմնախնդիրները, դրանց լուծման մեխանիզմները և զարգացման ուղիները ։