Աշխատանքային խորհրդակցություն
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Կադաստրի կոմիտեում կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
Կոմիտեի ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանին հանձնարարվեց ներկայացնել տեղեկատվություն համայնքներից ստացվող հասցեների հայտերը ուսումնասիրող մասնագետների խմբի վերաբերյալ՝ մինչև տարեվերջ ապահովելով հասցեների ռեեստրին առնչվող նախատեսված աշխատանքների ավարտը։
Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչությունն այս շաբաթ կներկայացնի ««Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթը:
Հաշվի առնելով եկամտահարկի վերադարձի մասով նախատեսված վերջնաժամկետը՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հանձնարարեց սահմանել հսկողություն գնման իրավունքով ձեռք բերված անշարժ գույքի միավորների նկատմամբ իրավունքի պետական գրանցման ժամկետների պահպանման նկատմամբ, բացառել ուշացումները:
Առաջիկայում պատասխանատու ստորաբաժանումների կողմից կուսումնասիրվի և կդասակարգվի տեղեկատվության տրամադրման և իրավունքի պետական գրանցման ժամանակ անշարժ գույքի ռեգիստրների կողմից թույլ տրված սխալներն ու վրիպակները և դրանցից առավել ակնառու օրինակները կներկայացվեն կոմիտեի ղեկավարին:
Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև այլ ընթացիկ հարցեր և հանձնարարականներ, որոնք շարունակական կլինեն նաև գալիք տարում։