Աշխատանքային խորհրդակցություն

14.09.2021
Աշխատանքային խորհրդակցություն

Սեպտեմբերի 13-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը:Ամփոփվեցին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, տրվեցին նոր հանձնարարականներ։

 

Ս. Թովմասյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ քաղաքացիների սպասարկման  համար անհրաժեշտ բարձր  որակի ապահովումը, նրանց խնդիրներին  օպերատիվ արձագանքումը   պետք է առաջնահերթություն լինի  Կադաստրի կոմիտեի համար։

Համաձայն կոմիտեի ղեկավարի հանձնարարականի արտաքին շրջանառության մեջ կդրվի  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»  ՀՀ օրենքի նախագիծը՝ ըստ որի  իրավաբանական անձինք, որոշ դեպքերում նաև ՀՀ քաղաքացիները   պետական գրանցման համար անհրաժեշտ  փաստաթղթերը Կադաստրի կոմիտե պետք է  ներկայացնեն   միայն էլեկտրոնային եղանակով։ Նախագծի նպատակն է  քաղաքացիների  և իրավաբանական անձանց համար  պարզեցնել պետական գրանցման վարույթը, խթանել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը։

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ  e-draft.am կայքում։