Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երեկ «Վանաձոր» սպասարկման գրասենյակում էր
Երեկ՝ հունվարի 21-ին, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը այցելել էր կոմիտեի «Վանաձոր» սպասարկման գրասենյակ:
Կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարը գրասենյակում ծանոթացել է ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, զրուցել աշխատակիցների և գրասենյակ այցելած քաղաքացիների հետ:
Ինչպես նախորդ գրասենյակային հանդիպումների ընթացքում, այս անգամ ևս գրասենյակում կազմակերպվել էր քաղաքացիների ընդունելություն։
Բավական մեծ թվով քաղաքացիներ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին ներկայացրեցին իրենց հուզող հարցերը, քննարկվեցին կոնկրետ խնդիրներ, առաջարկվեցին լուծման տարբերակներ։
Կոմիտեի սպասարկման գրասենյակներում կազմակերպվող նույնանման այցերը նպատակ ունեն բարելավելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը, ընդլայնել սպասարկման հնարավորությունները: