Կադաստրի կոմիտեի պատասխանատուները Լոռու մարզում էին

18.02.2025

Այսօր՝ փետրվարի 18-ին Վանաձորում էին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը, ներքին վերահսկողության վարչության պետ Արթուր Ստեփանյանը։

Կոմիտեի պատասխանատուները Լոռու մարզպետարանում մասնակցեցին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի կողմից կազմակերպված խորհրդակցությանը, որին ներկա էին մարզի համայնքների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների պատասխանատուներ։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մարզպետի և մյուս ներկաների հետ շրջել է Լոռու խորհրդատվական կենտրոնի տարածքում, ծանոթացել նորաստեղծ կենտրոնի հնարավորություններին, էլեկտրոնային սպասարկման նոր համակարգին, զրուցել աշխատակիցների և տվյալ պահին կենտրոնի ծառայությունից օգտվող քաղաքացիների հետ:

Լոռու խորհրդատվական կենտրոնում կոմիտեի պատասխանատուները մարզպետի և մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում քննարկեցին Կադաստրի կոմիտեի գործառույթներին և համայնքների հետ առավել արդյունավետ համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր։

Համայնքների ղեկավարները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները, առաջարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակներ։

Համայնքներում առկա հիմնախնդիրների օպերատիվ կարգավորման, խնդրահարույց հարցերի արագ և արդյունավետ լուծման նպատակով Կադաստրի կոմիտեի մասնագետները պատրաստակամ են մասնագիտական աջակցություն տրամադրել համայնքապետարաններին: