Աշխատանքային խորհրդակցություն

25.02.2025

Փետրվարի 24-ին Կադաստրի կոմիտեում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղակալների և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց կոմիտեի գործունեությանը առնչվող կարևոր հարցեր, տրվեցին հանձնարարականներ։

Առաջիկայում կկազմակերպվի հանդիպում-քննարկում կոմիտեի ղեկավարի մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն տվյալների շտեմարան մուտքագրվող տեղեկատվության՝ ինքնաշխատ եղանակով խաչաձև ստուգումներ իրականացնելու մեթոդները, ինչպես նաև իրավունքի պետական գրանցման ժամանակ անշարժ գույքի ռեգիստրին հավելյալ հուշումներ տրամադրելու հնարավորությունները։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Գ. Մանուկյանին հանձնարարվեց ներկայացնել տեղեկատվություն բազային քարտեզագրական շերտերի ստանդարտացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Առաջիկայում արտաքին շրջանառության կդրվի նաև «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Կոմիտեի ղեկավարին կներկայացվի տեղեկատվություն բոլոր պետական մարմինների կողմից ներկայացվող տեղեկատվության հարցումները էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի կամ համակարգերի փոխգործելիության հարթակների միջոցով կատարելու վերաբերյալ:

Առաջիկա օրերին ամբողջական փաթեթով արտաքին շրջանառության կդրվի նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքը։