ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է նախագծերի փաթեթը

04.03.2025
ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է նախագծերի փաթեթը

ԱԺ այսօրվա նիստում ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երկրորդ ընթերցման է ներկայացրել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Կոմիտեի ղեկավարի խոսքով` օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Կատարվել են միան տեխնիկական փոփոխություններ:

Նախագծի ընդունումը թույլ կտա կատարելու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ դրանց զբաղեցրած հողատարածքների ու պահպանական գոտիների կարգավիճակի հստակեցում, հնարավոր կլինի նույնականացնել եւ հստակեցնել հուշարձանների, դրանց տարածքների եւ պահպանական գոտիների զբաղեցրած տարածքների մակերեսները:

Ներկայացնելով առաջարկվող կարգավորումները՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հորդորել է պատգամավորներին կողմ քվեարկել երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթին:

Հիմնական կարգավորումները մանրամասն․

http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=21637...