3 մասնակից որակավորման վկայական կստանա
05.03.2025
Մարտի 3-ին և 4-ին անցկացված մասնագիտական որակավորման ընթացքում 3 մասնակից հաղթահարեցին անցողիկ շեմը և կստանան վկայականներ՝ քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեություն ծավալելու իրավունքով։
Որակավորման վկայականներ կստանան Հայկ Ավդալյանը, Հարություն Գալստյանը և Լևոն Մուրադյանը։
Այս անգամ ևս, հայտատուների քանակով պայմանավորված, որակավորումն անցկացվեց երկու օր։
41 հայտատուներից երկու օրվա ընթացքում որակավորմանը մասնակցեցին 35-ը, հաղթող ճանաչվեց 3 մասնակից։