ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՆԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

12.03.2025
ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՆԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸ

ՀՀ վարչապետի՝ 2025 թվականի N199-Ա որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նանե Ղազարյանը։

Մասնագիտությամբ իրավաբան է:

2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև՝ մագիստրատուրան՝ գործարարական իրավունք մասնագիտացմամբ։

2010-2011թթ․ Կորպորատիվ իրավունք մասնագիտացմամբ սովորել է Լոնդոնի Միդլսեքս համալսարանում։

2013-2016թթ. Ղազարյանը ուսանել է Երևանի պետական համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրայում։

Մասնագիտական գործունեության ընթացքում իրավաբան, իրավախորհրդատու է աշխատել տարբեր ընկերություններում։

2018-2020թթ․ աշխատել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում որպես իրավաբանական վարչության հայցային աշխատանքների և դատական պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ։

2021-2023թթ․ եղել է ավագ իրավախորհրդատու «Թի Ար Լո Ֆըրմ» ՍՊԸ-ում։

2015-2017թթ․ սեմինարներ է վարել Երևանի պետական համալսարանում, իսկ 2024-ից դասավանդում է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։

Մինչ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակվելը Նանե Ղազարյանը շուրջ երկու տարի Կադաստրի կոմիտեի իրավաբանական վարչության պետն էր։

Ամուսնացած է, ունի երկու որդի: