ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Շենգավիթ» սպասարկման գրասենյակը ժամանակավորապես փակ կլինի
24.03.2025

Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ այսօրվանից փակ կլինի Կադաստրի կոմիտեի «Շենգավիթ» սպասարկման գրասենյակը։
Գործարքները կարող եք իրականացնել Երևանի մյուս երկու՝ «Արաբկիր» և «Կենտրոն» գրասենյակներում, ինչպես նաև առցանց՝ http://e-cadastre.am/ հարթակի միջոցով։
Շարունակե՛ք օգտվել մեր առցանց ծառայություններից և գործարքներ իրականացնել առանց գրասենյակներ այցելելու։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
- 060-474207,
- 060-474205:
Գրասենյակի վերաբացման մասին կտեղեկացնենք լրացուցիչ։